Ամերիկյան պատմություն․ մաս 1

Ամերիկայում լինելուս յոթերորդ ամիսն ա։  2021-ի ապրիլին երբ իմացա որ դարձել եմ փոխանակման ծրագրի ֆինալիստ ու պետք ա գրեթե մեկ տարի ապրեի ԱՄՆ֊ում, մոտս էյֆորիա էր։ Հիմա երբ արդեն կարամ նորմալ մտքով նայեմ էն ամենին ինչ եղավ, եկել եմ պատմելու ամեն ինչից՝ էստեղ հասնելուց սկսած մինչև իմ "ամերիկյան կյանքի" փորձից։ Կանեմ դա մի քանի մասով․ ոնց ստացվեց, զգացողություններ ու մտքեր, ամերիկան իմ աչքերով ու դասեր որոնք քաղեցի։

Ապրիլ 2021: Օնլայն կարևոր միջազգային կոնֆերանսի էի։ Զանգ ա գալիս, անջատում եմ։ Հագս պահարանի անկյուններից գտած պիջակ ա, որը երբեք չեմ հագել /և չեմ հագնի/։ Զանգը գալիս ա երկրորդ անգամ, հարմարացնւոմ վերցնում եմ, ու ինձ ասում են որ զանգահարել են Ամերիկյան Խորհուրդներից, ու շնորհավորում են որ դարձել եմ ՖԼԵՔՍ ծրագրի ֆինալիստ։ Ուզում էի բարձր գոռալ, որովհետև ծրագրին դիմել էի իմ համար բարդ շրջանում՝ 2020-ի աշնանը, ու լիքը նպատակներ էի կապել դրա հետ՝ գնալ ԱՄՆ, հանգստանալ էն ամենից ինչ ինձ հետ կատարվել ա, սկսել ճամփորդել, կապեր ձեռք բերել, ու էս ամենը անվճար, բայց չգոռացի, որովհետև զուգահեռ էդ կոնֆերանսին էի, երևի վախենում էի որ մյութ արած չեմ լինի։ Անմիջապես դրանից հետո անհամբեր սպասում էի կոնֆերանսի ընդմիջմանը, զուգահեռ չաթվում ընկերներիս հետ ու գրում որ անցել եմ։ Երբ եկավ ընդմիջման պահը, վազելով գնացի հյուրասենյակ ու մերոնց էլ ասեցի, վերջիններս սկսեցին շնորհավորել։ Մի խոսքով, գլուխ շատ չարդուկեմ, էդ օրը երբեք չեմ մոռանա։ Դա երևի դրանից էր, որ բացի ԱՄՆ֊ում անվճար ապրելուց, հանգաստնալուց, ճամփորդելուց բացի ես սա դիտարկեւմ էի որպես զարգացման լուրջ   հնարավորություն․ բոլորից հեռու, սոցիալական կապեր զրոյից, ու ևս մեկ հիմար պատճառ "նոր կյանք" սկսելու համար (էն որ ամեն ամսվա, տարվա, կիսամյակի սկզբում լինում ա, դրանցից) և այլն։ 

Ծրագրի մասին վաղուց էի լսել։ Իմ լիքը ընկերներ պատմել էին որ դա լավ հնարավորություն ա, որոշները պատմել որ մեկ֊մեկ դաժան ա լինում, մի քանի հոգի որ սա ամերիկյան քաղաքականության ագիտացիա ա, որոշներն էլ անիմաստ ժամանակի կորուստ էին համարում նման ծրագրերը։ Կարճ պատմեմ իրենից ինչ ա ներկայացնում, ու անցնենք առաջ։ Մեկ տարով ապրում ես ամերիկյան նահանգում՝ հյուրընկալ ընտանիքում։ Իրանք կամավորներ են, որ որոշել են քեզ պահել տարբեր պատճառներով․ գուցե ուզւոմ են նոր երկրի մասին սովորել, գուցե միայնակ են ու ինչ֊որ ընկեր են ուզում, գուցե ուզում են ամերիկայի մասին կիսվել ինչ֊որ ուրիշ մարդու հետ կամ պարզաօես որոշել են լավ գործ անել և տուն տրամադրել ինչ֊որ մեկի ով դրա կարիքն ունի։ Մի խոսքով, ապրում ես հյուրընկալ ընտանիքում, ստանում ամսական քիփլիկ կրթաթոշակ, սովորում ամերիկյան դպրոցում, ու միքիչ էլ կամավորություն անում։ Որոշեցի դիմել, մտքով, որ անցնեմ հետո կորոշեմ, արժի գնալ թե չէ։

Զանգից երկու ժամ հետո սկսվում են էդ մտքերը․ իսկ ինչ եթե ես Ստեփանավանում ավելի հաջող տարի ունենայի,  իսկ ինչ եթե կկարողնամ աշխատանք գտնել ու դա ավելի ձեռնտու կլինի, իսկ ինչ եթե իմ ընկերներն ու ծանոները այլևս պատրաստակամություն չհայտնեն հետս շթվելու կարծելով որ փոխվել եմ, իսկ ինչ եթե իսկականից փոխվեմ․․․ Զարմանալի ա, որ չէի մտածում կարոտի կամ դժվարությունների մասին, որոնց մասին վստահ էի որ լինելու են։ Էս մտքերը շարունակվեցին ևս մեկ շաբաթ, մինջև հաստատման օրը։ ԱՆվերջ խոսում էի բոլոր ընկերներիս հետ, ուզւոմ էի հասկանալ որն ա ճիշտը։ Վերջում, թեև ընկերներս համոզում էին ինձ չգնալ, ես որոշեցի փորձել սա (հետո նոր իմանալով որ քոլեջի երկրորդ կուրսը կրկնելու եմ)։

Սրան զուգահեռ սկսում ա մանր նկատվող տագնապ, էդ "ինչ֊եթե"֊ների իրականություն լինելու վախով, որը ի դեպ իմ վատ սովորություններից ա, երևի FOMO ունեմ։ 

Ինչևէ, արդեն հաստատել եմ, պետք ա մասնակցել։ Ծանոթանում եմ լիքը հավես մարդկանց հետ ովքեր իմ հետ մասնակցելու են, կամաց֊կամաց սկսում եմ ինտեգրվել համայնքում, ու միաժամանակ փորձում եմ վայելել էդ տարվա վերջին օրերս Ստեփանավանում։ Պետք ա պարտադիր օրիենտացիա անցնել, սովորելու համար այնտեղի ապրելակերպը ու թե ոնց դուրս գալ մշակութային խնդիրների տակից որոնց հնարավոր ա առերեսվել ԱՄՆ֊ում։ Սովորաբար մեկ շաբաթով Աղվերանում հավաքվում են, բայց կովիդի պատճառով օնլայն պետք ա լիներ, ու մեկ ու կես ամիս շաբաթական երկու օրով։ Չեմ ուզում ասել թե քանի անգամ եմ պատահական բաց թողել միթինգենրը ու կանգնել որակազրկման շեմին, բայց ամեն դեպքում ստացվեց։ 

Հիմա քանի որ արդեն ամբողջովին պատաստ էի, մնում էր գնալ։ Բայց կար ամենամեծ խնդիրը՝ ու՞ր եմ գնում։ Չունեի հյուրընկալ ընտանիք, իսկ գնալու օրեորը գնալով մոտենում էին։ Ամբողջ խմբից մի քան հոգով էինք որ հոսթ ընտանիք չունեինք, ու էդտեղ ավելի խորը տագնապ էր՝ անորոշությունից։ 

Թռիչքիս օրը երկու անգամ փոխվեց։ Էդ ավելի էր վախեցնում ինձ որ կարող ա ընդհանրապես չգնամ, մինչև հույս տվող մեյլերից հոտո ստացա էդ սպասվածը՝ Pacement Report-ը, որտրեղ նշված էր որ ինռ հյուրընկալու ա Սենթ Լուիսից թոշակառու զույգ, ու ես մեկ տարի ապրոլւ եմ Սենթ Լուիսում։ էմոցիաներս շատ բուռն էին։

Ինձ մնում էր միայն ԱՄՆ ժամանելը, ու գալուցս հետո լիքը բաներ կփոխվեն կյանքումս, ու հիմա որ արդեն գիտեմ, հաճախակի էստեղ կպատմեմ։ Կկիսվեմ նաև մանր֊մունր բաներով որոնք հետաքրքրեցին ինձ։

Comments

Popular posts from this blog

Ամերիկա․ մաս 2

Ստեփանավան, կորոնավիրուս, աշխատանք - զրուցում եմ Արևի ու Ռուբենի հետ