վիդեո
վլոգ| Ստեփանավան, կորոնավիրուս, աշխատանք - զրուցում եմ Արևի ու Ռուբենի հետ
Իմ առաջին վլոգում զրուցում եմ Ստեփանավան նոր տեղափոխված Արևի ու Ռուբենի հետ, ովքեր պատմում են Ստեփանավանի վրա համաճարակի ազդեցության, էստեղ տեղափոխվելու, քաղաքի պոտենցիալի, աշխատանքի ու ճաշակի մասին: Տեսանյութը դիտիր այստեղ Բաժանորդագրվիր յություբյան ալիքիս հետարքրիր բաներ դիտելու համար, և եթե հավանեցիր տեսանյութը, ապա լայքիր այն :) Մեկնաբանությունների հատվածում գրիր թե ինչ թեմայով ես ուզում որ լինի իմ հաջորդ վիդեոն։
ֆիլմ| երիտասարդական փողոց
<<Արվեստի բաց հարթակ>> ՀԿ-ի կողմից կազմակերպված << ՍԻՆԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱՐԱՆ, ԿԻՆՈԼԵԶՎԻ ՀԻՄՔԵՐԸ>> կինոաշխատարանի շրջանակներում երկու մէկ կադր- մէկ րոպե ֆիլմ եմ նկարահանել: Պետք է ընդունեմ, որ լավ չեն ստացվել, բայց այս մեկով ցանկացա կիսվել, քանի որ ինձ համար շատ կարևոր է թեման: Ֆիլմում երևում է Ստեփանավանի գյուղ. քոլեջ (որտեղ, ի դեպ, շատ երիտասարդներ են սովորում) տանող ճամփան, որը կոչվում է <<Երիտասարդական փողոց>>: Փողոցի ու Ստեփնավանի երիտասարդության հետ հեշտ է զուգահեռներ տանելը, քանի որ փողոցի քարքարոտ, ցեխոտ, դժվար անցանելի ճանապարհը հեգնանքով նման է երիտասարդության վիճակին: Ֆիլմում ընկերս՝ Հրաչուհին փողոցի ֆոնին խոսում է Ստեփանավանի ջահելության վիճակից ու խնդիրներից: Ֆիլմը կարող եք դիտել այստեղ ( Open Platform For Arts յություբ ալիքից )
Comments
Post a Comment