Ամերիկայում լինելուս յոթերորդ ամիսն ա։ 2021-ի ապրիլին երբ իմացա որ դարձել եմ փոխանակման ծրագրի ֆինալիստ ու պետք ա գրեթե մեկ տարի ապրեի ԱՄՆ֊ում, մոտս էյֆորիա էր։ Հիմա երբ արդեն կարամ նորմալ մտքով նայեմ էն ամենին ինչ եղավ, եկել եմ պատմելու ամեն ինչից՝ էստեղ հասնելուց սկսած մինչև իմ "ամերիկյան կյանքի" փորձից։ Կանեմ դա մի քանի մասով․ ոնց ստացվեց, զգացողություններ ու մտքեր, ամերիկան իմ աչքերով ու դասեր որոնք քաղեցի։ Ապրիլ 2021: Օնլայն կարևոր միջազգային կոնֆերանսի էի։ Զանգ ա գալիս, անջատում եմ։ Հագս պահարանի անկյուններից գտած պիջակ ա, որը երբեք չեմ հագել /և չեմ հագնի/։ Զանգը գալիս ա երկրորդ անգամ, հարմարացնւոմ վերցնում եմ, ու ինձ ասում են որ զանգահարել են Ամերիկյան Խորհուրդներից, ու շնորհավորում են որ դարձել եմ ՖԼԵՔՍ ծրագրի ֆինալիստ։ Ուզում էի բարձր գոռալ, որովհետև ծրագրին դիմել էի իմ համար բարդ շրջանում՝ 2020-ի աշնանը, ու լիքը նպատակներ էի կապել դրա հետ՝ գնալ ԱՄՆ, հանգստանալ էն ամենից ինչ ինձ հետ կատարվել ա, սկսել ճամփորդել, կապեր ձեռք բերել, ու էս ամենը անվճար, բայց չգոռացի, որո...
Comments
Post a Comment