Ամերիկա․ մաս 2
Թռիչքին ամենաշատն էի սպասում․ կարծում եմ ընկերների հետ ճանապարհ ընկնելուց ավելի հաճելի ու հիշարժան քիչ բան կա։ Քանի որ թռիչքս արդեն երկու անգամ հետաձգվել էր հյուրընկալ ընտանիք չունենալու պատճառով, բավականին ընկճված էի հաստատմանը սպասելիս։ Անկապ զգացողություն էր, պետք ա համատեղել Հայաստանում ընկերներիդ հետ հավես ժամանակ անցկացնելդ, օրիենտացիաներին մասնակցելը, պատրաստվելը ու փոխանակման տարին ներքուստ պատկերացնելը, ու միաժամանակ անորոշության մեջ ես, չգիտես ուր ես գնում, երբ․․․
Թռիչքս հաստատվեց օգոստոսի 24-ին, վեց հոգու հետ (ովքեր իմ ընկերներն են), Երևանից Ֆրանկֆուրտ, Ֆրանկֆուրտից Վաշինգթոն, Վաշինգթոնից Սենթ Լուիս։
Մինչև թռիչքը ինքնամեկուսանալ էր պետք, ու թռիչքից երկու օր առաջ էլ պետք էր հյուրանոցում ինքնամեկուսնալ, կովիդ թեստեր հանձնել, վերջին օրիենտացիայի դասերն անել և այլն։ Ամենահավես օրերն էին դրանք, ու հիա ահավոր կարոտում եմ էդ մարդկանց ու օրերը։
Գիշերվա երեքին գնացինք Զվարթնոց(օդանանավակայան): Ձեռքներիս հազար հատ փաստաթուղթ կապույտ պանակի մեջ։ Բոլորս "ՖԼԵՔՍ֊ի մայկա"֊ներով։ Գրանցումն անցանք, գնացինք սպասելու թռիչքին։
Քուններս ահավոր տանում էր, բայց էդ պահերը վատնել չէր կարելի, կարգին ուրախացանք։
Անհարմար պառկած Երևանից հասանք Ֆրանկֆուրտ։ Էլի լիքը սպասելու ժամանակ կար, ու հետաձգվեց թռիչքը, վեց ժամ սպասեցինք։ Իրականում շատ արագ անցավ, միասին ուրախանում էինք, գերմանական պրետզելներ կերանք ու այլ երկրներից փոխանակում անողների հանդիպեցինք, ծանոթացանք։ Մոտենում էր ամենասպասված թռիչքը։
Ֆրանկֆուրտից նստեցինք Վաշինգթոն գնացող օդանավը։ Էս մեկ էդքան էլ անհարմար չէր, մեզ բոլորիս մի շարքում նստացրեցին, ու ութ ժամ պետք ա գնայինք դեպի Վաշինգթոնի Dulles Airport (որի ճարտարապետը պարզվեց Eero Saarinen-ն ա, ով նաև Սենթ Լուիսի հայտնի կամարն ա նախագծել)։ Էլի շատ մեծ կարոտով եմ հիշում էդ պահերը, ու ափսոսում եմ որ շատ նկարներ չեմ արել։
Օդանավում մի աշխատող նկատեց որ նույն շապիկն ենք հագել բոլորով, մեզ տարքվ օդանավի հետին մասը, զրուցեց ու նվերներ տվեց։ Մենք էլ հայաստանից ինչ ունեինք՝ կոպեկներ, փոքր սուվենիրներ, Յաշկինո վաֆլիներ, տվեցինք իրան։
Հասանք Վաշինգթոն ու Ամերիկան մեզ դիմավորեց անձրևով։ Իրականում Վաշինգթոնը չտեսանք, ինչ֊որ սուբուրբում գնացինք հյուրանոց։ Մեզ հետ լիքը այլ երկրներից աշակերտներ կային, ու միասին էլի օրիենտացիա անցանք։
Էդ գիշեր մեզնից մի քանիսին հաջող արեցինք, որովհետև միասին չէինք թռնելու։ Ես պետք ա առանձին թռնեի, բայց վերջին պահին իմացա որ իմ թռիչքը Վաշինգթոնից Սենթ Լուիս չեղարկվել ա, ու պետքա գնամ Չիկագո, դրանից հետո Սենթ Լուիս։ Էդ պահին շատ ընկճվեցի, բայց հետո ուրախացա որովհետև իմ ընկերներից մեկի հետ պետք ա գնայի։
Մի, խոսքով, էս անգամ առանց ուղեկցորդի պետքա գնայինք Չիկագո, ու հետո մեր վերջնական կետերը։
Չիկագոյից հետո գնացի Սենթ Լուիս։ Ինձ հյուրընկալներս ու ծրագրի համակարգողը դիմավորեցին, ու հավես պաստառ էին սարքել իմ համար։
Էդ պահին ես արդեն հասկացա որ հասել եմ, ու սկսեցի զգալ նոր փորձառություններ ունենալու հաճույքը։
Չգիտեմ իմ չոր ու ցամաք տեքստի ինչն էր հետաքրքիր որ հասար էստեղ, բայց շնորհակալ եմ <3 էս բլոգը ես կրկին կօգտագործեմ որպես օրագիր ու կկիսվեմ իմ փորձով։
Comments
Post a Comment