Ամերիկա․ մաս 2
Թռիչքին ամենաշատն էի սպասում․ կարծում եմ ընկերների հետ ճանապարհ ընկնելուց ավելի հաճելի ու հիշարժան քիչ բան կա։ Քանի որ թռիչքս արդեն երկու անգամ հետաձգվել էր հյուրընկալ ընտանիք չունենալու պատճառով, բավականին ընկճված էի հաստատմանը սպասելիս։ Անկապ զգացողություն էր, պետք ա համատեղել Հայաստանում ընկերներիդ հետ հավես ժամանակ անցկացնելդ, օրիենտացիաներին մասնակցելը, պատրաստվելը ու փոխանակման տարին ներքուստ պատկերացնելը, ու միաժամանակ անորոշության մեջ ես, չգիտես ուր ես գնում, երբ․․․ Թռիչքս հաստատվեց օգոստոսի 24-ին, վեց հոգու հետ (ովքեր իմ ընկերներն են), Երևանից Ֆրանկֆուրտ, Ֆրանկֆուրտից Վաշինգթոն, Վաշինգթոնից Սենթ Լուիս։ Մինչև թռիչքը ինքնամեկուսանալ էր պետք, ու թռիչքից երկու օր առաջ էլ պետք էր հյուրանոցում ինքնամեկուսնալ, կովիդ թեստեր հանձնել, վերջին օրիենտացիայի դասերն անել և այլն։ Ամենահավես օրերն էին դրանք, ու հիա ահավոր կարոտում եմ էդ մարդկանց ու օրերը։ Գիշերվա երեքին գնացինք Զվարթնոց(օդանանավակայան): Ձեռքներիս հազար հատ փաստաթուղթ կապույտ պանակի մեջ։ Բոլորս "ՖԼԵՔՍ֊ի մայկա"֊ներով։...