երիտասարդական փողոց
<<Արվեստի բաց հարթակ>> ՀԿ-ի կողմից կազմակերպված << ՍԻՆԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱՐԱՆ, ԿԻՆՈԼԵԶՎԻ ՀԻՄՔԵՐԸ>> կինոաշխատարանի շրջանակներում երկու մէկ կադր- մէկ րոպե ֆիլմ եմ նկարահանել: Պետք է ընդունեմ, որ լավ չեն ստացվել, բայց այս մեկով ցանկացա կիսվել, քանի որ ինձ համար շատ կարևոր է թեման:
Ֆիլմում երևում է Ստեփանավանի գյուղ. քոլեջ (որտեղ, ի դեպ, շատ երիտասարդներ են սովորում) տանող ճամփան, որը կոչվում է <<Երիտասարդական փողոց>>: Փողոցի ու Ստեփնավանի երիտասարդության հետ հեշտ է զուգահեռներ տանելը, քանի որ փողոցի քարքարոտ, ցեխոտ, դժվար անցանելի ճանապարհը հեգնանքով նման է երիտասարդության վիճակին: Ֆիլմում ընկերս՝ Հրաչուհին փողոցի ֆոնին խոսում է Ստեփանավանի ջահելության վիճակից ու խնդիրներից:
Ալեքս, շատ կարևոր հարցեր ես բարձրացնում
ReplyDelete